«Լիդիան Արմենիան» հերքում է Ամուլսարի ծրագիրը վաճառելու և պետությանը բաժնեմաս հատկացնելու մասին լուրերը

«Լիդիան Արմենիան» հերքում է Ամուլսարի ծրագիրը վաճառելու և պետությանը բաժնեմաս հատկացնելու մասին լուրերը

Օրերս Տնտեսական լրագրողների ակումբի կայքում հրապարակվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը պատրաստվում է վաճառել ռուսական ընկերության։ «Պետությունն այս գործարքից կստանա 20 տոկոս բաժնեմաս, որն, ամենայն հավանականությամբ, կկառավարի ՀՀ կառավարությանը պատկանող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը»»,- նշված էր լուրի մեջ։

Ընկերությունը, սակայն, հանդես է եկել հաղորդագրությամբ, որով հերքում է Ամուլսարի ծրագիրը վաճառելու և պետությանը բաժնեմաս հատկացնելու մասին լուրերը: «Ի պատասխան Ամուլսարի ծրագրի վերաբերյալ մամուլում տարածված ասեկոսեներին` «Լիդիան Արմենիան» հայտնում է, որ Ընկերությունը որևէ ընկերության հետ չունի պայմանավորվածություն վաճառելու Ամուլսարի ծրագիրը: Նաև իրականությանը չի համապատասխանում տարածված այն տեղեկությունը, ըստ որի պետությունն Ամուլսարի ծրագրում պետք է ստանա բաժնեմաս»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Դեկտեմբեր 20, 2021 at 11:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր