

«Ո՞րն է կառավարության դիրքորոշումը Ամուլսարի հետ կապված, գործարկվելո՞ւ է, չի՞ գործարկվելու»,- դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ-ում «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հարց ուղղեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Մենք «Պետական բյուջեի մասին» օրենքում ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատված դեռևս այն նախապատրաստական աշխատանքներնեն կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները դադարեցվեցին 2018թ-ին՝ հեղափոխությունց հետո, երբ տեղի բնակիչները փակեցին Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները և պահանջեցին չշահագործել հանքը՝ հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը:
Դեկտեմբեր 13, 2021 at 11:48