«Այսօր ստորագրելու ենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ, որը կազդարարի Ամուլսարի վերսկսումը». Վահան Քերոբյան

«Այսօր ստորագրելու ենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ, որը կազդարարի Ամուլսարի վերսկսումը». Վահան Քերոբյան

2023 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 17:00-ին, կստորագրվեն փաստաթղթեր, որոնք թույլ կտան վերսկսել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Փորձում ենք տնտեսական կառուցվածքն այնպես փոխել, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց հանքարդյունաբերության նվազումը նպատակ չէ: Հանքարդյունաբերության նվազումը տեղի է ունեցել երկրորդ խոշոր՝ Թեղուտի հանքավայրի կանգնած լինելու պատճառով, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները հայտնվել են սանկցիայի տակ: Այդ պատճառով հնարավորություն չեն ունեցել իրենց գործունեությունը ծավալել: Աշխատում ենք իրենց հետ, որ լուծումներ գտնենք, և հանքը վերագործարկվի: Հավելեմ նաև, որ հենց այսօր մենք կստորագրենք մյուս խոշոր հանքի հետ կապված փաստաթղթերը, որոնք կազդարարեն այդ հանքի գործունեության վերսկսումը: Այսօր՝ ժամը 17:00-ին, մենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մեկ հանք՝ «Լիդիան»-ը, Ամուլսարը»:

Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները դադարեցվեցին 2018թ-ին՝ հեղափոխությունց հետո, երբ տեղի բնակիչները փակեցին Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքներ տանող ճանապարհները և պահանջեցին չշահագործել հանքը՝ հաշվի առնելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը: «Լիդիան Արմենիա»-ն հայտնել էր հանքավայրի տարածքում ավելի քան 70 տոննա ոսկու պաշարի առկայության մասին։

Տեսանյութը՝ դիտել 35-րդ րոպեից:



Փետրվար 22, 2023 at 13:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր