2022թ. նոյեմբերի 7-ին կայացավ գնդեվազցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի (Բնապահպանության) նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (Էներգետիկայի և բնական պաշարների) նախարարության վարչական գործով հերթական դատական նիստը:
Նիստում հայցվոր կողմի փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Նազելի Վարդանյանն անդրադարձան գործում որպես երրորդ կողմ ներգրավված «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի փաստաբան Սայադ Բադալյանի՝ նախորդ դատական նիստի ժամանակ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացրած փորձագետ Էնն Մայեստին կառուպցիոն գործարքի մեջ մեղադրանքներին: Հայցվոր կողմի փաստաբանները փորձեցին պարզել՝ փորձագետի հասցեին հնչեցված մեղադրանքներն արդյո՞ք ունեն ապացուցողական բազա, ինչին ի պատասխան՝ Սայադ Բադալյանը հստակ չպատասխանեց՝ ասելով, թե ներկայացրել է անուղղակի ապացույց փորձագետի անկախ և իրավասու չլինելու հետ կապված:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Սայադ Բադալյանը հայտարարել էր, որ հայցվոր կողմի փորձագետը Էկվադորում կոռուպցիոն գործարքի մեջ է ներքաշված եղել և իր կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունները չեն կարող հավաստի, և վստահելի լինել։
Դատավարության մանրամասները տես տեսանյութում:
Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի
Նոյեմբեր 16, 2022 at 11:47