«Լիդիան Արմենիան» դիմել է ՏԿԵՆ-ին՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամսով երկարաձգելու խնդրանքով

«Լիդիան Արմենիան» դիմել է ՏԿԵՆ-ին՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամսով երկարաձգելու խնդրանքով

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով: Այս մասին 2022թ. սեպտեմբերի 6-ին «ԷկոԼուրի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: 

ԷկոԼուրին ուղղված նամակում նշված է. «Տեղեկացնում ենք, որ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 06.07.2022թ-ի թիվ Հ/Ա-2022/25 գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն խնդրանքով՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու: Ընկերության կողմից ներկայացվել է փոփոխված ժամանակացույցով նախագիծը և անհաղթահարելի ուժի վերացման վերաբերյալ հիմնավորումները: Միաժամանակ հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վերոգրյալ գրությունը ՀՀ ՏԿԵ նախարարությունում քննարկվում է»։ 

Այսպիսով, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն առաջին ու դեռևս միակ ընկերությունն է, որը օգտվել է «Ընդերքի մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններից: 

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքը, որի 55.1 հոդվածով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, այդ թվում և քաղաքացիական անհնազանդության հիմքով:

 
 

Սեպտեմբեր 06, 2022 at 18:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր