«Ընդերքի մասին» օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ո՞ր ընկերությունն է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար դիմե՞լ նախարարություն. ԷկոԼուրի հարցումը ՏԿԵՆ-ին

«Ընդերքի մասին» օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ո՞ր ընկերությունն է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար դիմե՞լ նախարարություն. ԷկոԼուրի հարցումը ՏԿԵՆ-ին

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին՝ պարզելու, թե «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո որևէ ընկերություն ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար դիմել է, թե ոչ:

Հարցման մեջ նշված է.

«Սույն թվական հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքը, որի 55.1 հոդվածով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, այդ թվում և քաղաքացիական անհնազանդության հիմքով:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ խնդրում ենք տեղեկացնել.

  • Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առ այսօր ո՞ր ընկերություններն են դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու  մասին» ՀՀ օրենքի 55.1 հոդվածի համաձայն ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման համար և որպես անհաղթահարելի ուժ արդյո՞ք դիտարկել են քաղաքացիական անհնազանդությունը: 

  • Ո՞ր ընկերությունների ընդերքօգտագործման իրավունքների ժամկետն է երկարացվել՝ համաձայն 55.1 հոդվածի և ո՞ր դեպքերն են դիտարկվել որպես անհաղթահարելի ուժ»: 

 

Օգոստոս 25, 2022 at 12:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր