Գնդեվազցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի (Բնապահպանության) նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (Էներգետիկայի և բնական պաշարների) նախարարության վարչական գործի դատական նիստը հետաձգվեց երրորդ կողմի` «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնել է «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանը:
2022թ. սեպտեմբերի 7-ին պետք է տեղի ունենար շուրջ 8 տարի տևած դատական գործընթացի վերջին դատական նիստը, որի ժամանակ կողմերը հանդես կգային բացման խոսքով: Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ այս վարչական գործով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի բնակիչները դատարանում վիճարկում են ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ Ամուլսարի ծրագրին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և թույլտվությունները:
Լուսանկարը՝ Թեհմինե Ենոքյանի
Սեպտեմբեր 08, 2022 at 16:40