Հանրային քննարկում՝ Ամուլսարի հանքի շուրջ. մարտահրավերներ, ռիսկեր և հեռանկարներ

Հանրային քննարկում՝ Ամուլսարի հանքի շուրջ. մարտահրավերներ, ռիսկեր և հեռանկարներ

Հոկտեմբերի 17-ին՝ ժ․ 18։00, Երևանի պետական կոնսերվատորիայի հարակից այգում՝ Կոմիտասի արձանի մոտ, տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Ամուլսարի հանքի շահագործման հեռանկարին, ջրային ռեսուրսների անվտանգությանը, կենսաբազմազանությանը, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությանը և ազդակիր համայնքների ապագային։

«Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ։ Այս իրավիճակում կարևոր է համախմբվել, քննարկել առկա խնդիրները, լսել տարբեր մասնագիտական կարծիքներ և միասին հասկանալ՝ ինչ քայլեր են անհրաժեշտ հետագա անելիքները որոշելու համար»,- նշվում է նախաձեռնության հայտարարության մեջ։

Քննարկմանը հրավիրվում են մտահոգ քաղաքացիներ, բնապահպաններ, մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և, հատկապես՝ Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչները։

Կարևոր նշում՝ բանախոսների համար.

Ելույթ ունենալ ցանկացողներին խնդրվում է նախապես անձնական նամակ գրել կազմակերպիչներին՝ պարտադիր նշելով ձեր անունը և ելույթի թեման։

Հոկտեմբեր 16, 2026 at 20:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր