Նոր ճանապարհի կառուցումը նոր չափերի կհասցնի Երեւանի օդի աղտոտվածությունը

Նոր ճանապարհի կառուցումը նոր չափերի կհասցնի Երեւանի օդի աղտոտվածությունը

ԷկոԼուր

Երեւանի օդի առանց այն էլ խիստ աղտոտվածությանը համալրելու է գալու  Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու կառուցումը: Ինչպես նշված է ավտոմայրուղու նախագծի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ, շինարարության ընթացքում մթնոլորտ կարտանետվեն` փոշի 111,9 տ/ տարեկան, ածախածնի օքսիդ 13,85 տ/տարեկան, ազոտի երկօքսիդ 1,13 տ/ տարեկան, ածխաջրածիններ 27 տ/տարեկան, ծծմբային անհիդրիդ 0,95 տ/ տարեկան, պինդ մասնիկներ`0,69 տ/տարեկան: Փաստաթղթում նշված է, որ այս արտանետումները թույլատրելի սահմաններում են, սակայն ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն, մթնոլորտ արտանետվելիք փոշու պարունակությունը միայն աղետալի վիճակ կստեղծի:  

Նախագծի շրջանակներում արմատախիլ է արվելու 30 ծառ, թե որ հատվածում եւ ինչ ծառեր, նշված չէ: Նշված չէ նաեւ, թե կոնկրետ երբ են մեկնարկելու շինարարական աշխատանքները եւ որ կազմակերպությունն է դա իրականացնելու: Հայտնի է, որ այդ աշխատանքները կտեւեն 18 ամիս:

Մայրուղին լինելու է Լենինգրադյան – Իսակով կառուցված ավտոմայրուղու շարունակությունը: Այն, անցնելով  նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով  և Հրազդանի գետի վրայով, միանալու է Արշակունյաց պողոտային: Նախագծով  նախատեսված է լրացնել Իսակով պողոտայի հանգույցի թևերը, որով ապահովվում է երթևեկության ուղղությունների բոլոր կապերը:

Ավտոմայրուղու երկարությունը կազմելու է 1.610 կմ:

Ծովակալ Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային միացնող ավտոմայրուղու նախագծի հասարակական լսումները տեղի կունենան սույն թվականի նոյեմբերի 19-ին` ժամը 12.00-ին ք. Երևան, Փ.Բյուզանդի N1/3 հասցեում, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ում:

Նոյեմբեր 18, 2013 at 16:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր