«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Մարց գետին ճգնաժամ է սպառնում

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Մարց գետին  ճգնաժամ է սպառնում

ԷկոԼուր

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում Մարց գետին  ճգնաժամ է սպառնում:

Մարց գետը հոսում է Լոռու մարզում: Դեբեդի աջ վտակն է: Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավ-արեւելյան լանջերից: Երկարությունը 29կմ է, ջրահավաք ավազանը` 252 քկմ: Թումանյան քաղաքի մոտ միախառնվում է Դեբեդին:  

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` այս գետի վրա կառուցված է

«Մարցիգետ ՓՀԷԿ-2» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ԱՐԳԻՇՏԻ-1» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2818,0, 2962,0 մետր:

Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 5780 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 19.931034%-ը:

ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա գետի համար համարվում է տակավին նորմալ, սակայն մոտ է գետը ճգնաժամի հասցնելուն:

Նշենք, որ Մարց գետի վրա «Մարց Էներջի» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունը լինելու է 4750.0 մետր: Եթե ՓՀԷԿ-ը կառուցվի, ապա Մարց գետը խողովակի մեջ կվերցվի գումարային 10530 մետր երկարությամբ տարածքում, ինչը կազմում է գետի 36.310345%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա կնշանակի ճգնաժամային իրավիճակ գետի համար:

«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի  ամբողջական  ֆինանսական  օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության  ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի  դիրքորոշումների  ու տեսակետների հետ։

Մարտ 05, 2014 at 14:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր