

ԷկոԼուր
Պաղջուր գետը Աղստև գետի ձախ վտակն է, թափվում է նրա գետաբերանից 41 կմ հեռավորության վրա։ Պաղջուր գետի երկարությունը 31կմ է, ընդհանուր ջրհավաք մակերեսը կազմում է 207 կմ2։ Գետը սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հարավային գագաթներից մեկից՝ Խան-Բուլաղ լեռան ստորոտից, 2119մ բարձրությունից։ Գետի ավազանը տեղակայված է Հայաստանի արևելյան հատվածում։ Գետը հոսում է ընդհանուր հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Պաղջուր գետի ավազանը գտնվում է ՀՀ Տավուշի մարզում։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` այս գետի վրա կառուցված է «Խաչաղբյուր ՀԷԿ-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «ՔԱՐԵՎԱՐԴ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2*1800 մետր։ Գետը ՓՀԷԿ-ի խողովակների մեջ է վերցված 3600 մետր տարածքում, ինչը կազմում է գետի մոտ11.6129%-ը:
ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացված «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի կառուցման փոփոխված նախագիծը, որի հասարակական լսումները տեղի ունեցան 2014 փետրվարի 17-ին։ Նախագծի համաձայն՝ ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի երկարությունը 3400 մետր է։
Այդպիսով, Պաղջուր գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ կվերցվի գումարային 7000 մետր տարածքում, ինչը կազմում է գետի մոտ 22.5806%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա կնշանակի, որ գետը հայտնվել է ճգնաժամային վիճակում։
«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 08, 2014 at 10:56