Գեղարոտի ջուրը թունավոր է, Արագածի բնակիչները բնապահպանների աջակցության կարիքն ունեն

Գեղարոտի ջուրը թունավոր է, Արագածի բնակիչները բնապահպանների աջակցության կարիքն ունեն

ԷկոԼուր

«Գործող երկու ՀԷԿ-ից բացի Արագած գյուղում պատրաստվում են կառուցել նաև երրորդը: Գյուղացիները սարսափի մեջ են։ Պատրաստ են ոտքի կանգնել, սակայն բնապահպանների աջակցության կարիքն ունեն։

Երբեմնի կարմրախայտ ձկան փոխարեն, Գեղարոտ գետում այսօր անգամ գորտեր չկան:

Գեղարոտի ջուրն անպիտան է ոչ միայն ոռոգման համար, այլեւ կենդանիների համար: Անասնապահների խոսքով՝ ջրի չնչին քանակությունն անգամ կարող է մահացու լինել կենդանու համար»,- այս մասին տեղեկացնում է www.a1plus.am կայքը։

Գեղարոտի վրա կառուցված են ` «Արագած-1» ՓՀԷԿ-ը,  դերիվացիայի երկարությունը` 2350 մ, «Գեղարոտ» ՓՀԷԿ-ը, դերիվացիայի երկարությունը` 4640 մ, ինչը կազմում է գետի 27.96%-ը:  ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել գետի համար:

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Գեղարոտ գետի վրա լիցենզիա է տրված հետեյալ ՓՀԷԿ-երի կառուցման համար ՝ «Ալպիական 1» ՓՀԷԿ,  դերիվացիայի երկարությունը՝ 3300 մետր, «Լուսարփի» ՓՀԷԿ, դերիվացիայի երկարությունը՝ 1120 մետր։

 Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում գետը խողովակի մեջ կվերցվի 11410 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 45․64%-ը: ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա աղետ կլինի Գեղարոտ գետի համար:

Լուսանկարը` a1plus.am-ի



Ապրիլ 22, 2014 at 13:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր