

ԷկոԼուր
Գեղի գետը հոսում է Սյունիքի մարզում: Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների կենտրոնական մասի արեւելյան լանջերից և ձախից միախառնվում Ողջի գետին: Երկարությունը 30 կմ է:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Գեղի գետի վրա տրված են հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցման համար լիցենզիաներ՝
«Գեղի-1» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ՏԱՍՄԱՆ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 6500 մետր
«Գեղի-2» ՓՀԷԿ-ը, շահագործող՝ «ԷՐԵՄԻՐԷՆԵՐԺԻ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 2640 մետր։
Այսպիսով, Գեղի գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ կվերցվի 9140 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է գետի 30.46%-ը։
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն՝ դա կհանգեցնի գետի ճգնաժամային վիճակի։
«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 23, 2014 at 10:36