

ԷկոԼուր
Դալի գետը հոսում է Սյունիքի մարզում, Որոտանի վտակներից է: Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի հարավ-արեւմտյան լանջից: Երկարությունը 26 կմ է, ջրահավաք ավազանը 136 կմ: Ջուրն օգտագործվում է ոռոգման նպատակով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիաների համաձայն` Դալի գետի վրա կառուցված է «Սիսական-1» ՓՀԷԿ-ը, շահագործող` «Լորագետ ՀԷԿ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը` 2196 մետր:
2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված կառուցման լիցենզիաների համաձայն՝ Դալի գետի վրա տրված է «Դալի» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիան, շահագործող՝ «Խաչատրյան Եղբայրներ» ՍՊԸ, դերիվացիայի երկարությունը՝ 6074 մետր։
Այսպիսով, Դալի գետը ՓՀԷԿ-երի խողովակների մեջ կվերցվի 8270 մետր գումարային տարածքում, ինչը կազմում է Դալի գետի 31.80%-ը։
ԷկոԼուրի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ կստեղծի գետի համար:
«Փոքր ՀԷԿ-երի ազդեցությունը գետերի վրա» վերլուծության մեթոդաբանությունը` այստեղ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ապրիլ 26, 2014 at 11:01