

Հետք
Քաջահավը Հայաստանի կարմիր գրքում գրանցված թռչնատեսակ է և սովորաբար հանդիպում է ճահճուտներում։ «Սևան» ազգային պարկի Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքին հարող տարածքում, այնտեղ, որտեղ հիմնանորոգվում է Երևան-Գավառ մայրուղին, այս օրերին քաջահավերի մի սակավաթիվ երամի կերակրավայր է դարձել։ Օգտվելով մարդկանց նկատմամբ այդ թռչունների հանդուրժողականությունից՝ երեկոյան ժամերին նրանց անխնա վերացնում են հրազենով։
Քաջահավերի որսն Հայաստանում արգելված է որպես կարմիրգրքային թռչուն, Բացի այդ «Սևան» ազգային պարկի տարածքում ընդհանրապես, իսկ տարվա այս եղանակին Հայաստանում մասնավորապես, վայրի կենդանիների և թռչունների, բացառությամբ վնասատուների, որսն արգելված է։
Այս մասին գրում է այն անձը, ով մայիսի 28-ին և 30-ին ականատես է եղել քաջահավերի որսին:
Հունիս 01, 2010
