ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՈՑԸ, ՈՐԸ ԿԳՏՆՎԻ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԵՐՔՈ

ԱրմԻնֆո

Սյունիքի մարզում ստեղծվում է Կովկասում առաջին արգելոցը, որը կգտնվի տեղական համայնքի կառավարման ներքո:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է WWF-Հայաստան տնօրեն Կարեն Մանվելյանը, նոր արգելոցի մակերեսը կազմում է 17369 հա: Այն գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի տարածքում` Հայաստանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանում: Կ.Մանվելյանի ասելով, արգելոցի քարտեզը համաձայնեցված է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ:

Մինչ այդ քարտեզն արդեն մի քանի անգամ փոփոխվել է լեռնահանքային հանքավայրերի առնչությամբ: Չի բացառվում, որ ապագայում ԶՊՄԿ ֆինանսական աջակցություն ցույց տա արգելոցին: Զանգեզուրի անդրսահմանային նոր արգելոցի տարածքում բնակվում են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանիներ` հայկական մուֆլոն, կովկասյան գորշ արջ և բեզոարյան այծ: Բացի այդ, այստեղ են գտնվում 3 լիճ, որոնք Կապանի և Քաջարանի համար խմելու ջրի աղբյուր են հանդիսանում:

Զանգեզուրի արգելոցում ակտիվորեն տեղի են ունենալու որսագողության պայքարին, էկոտուրիզմի զարգացմանը և հազվագյուտ կենդանիների պոպուլյացիաների մեծացմանն ուղղված աշխատանքներ:

Նշենք, որ Հայաստանում գործում են 25 արգելոցներ: Դրանցից 16-ը գտնվում են ՀՀ գուղատնտեսության նախարարության ղեկավարությունում, 7-ը` ՀՀ բնապահպանության, իսկ 2-ը ՀՀ տնտեսության նախարարության ղեկավարության տակ:

Նոյեմբեր 04, 2008


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր