

ԷկոԼուր
Արարատի մարզի Դաշտավան համայնքում կկորդիլոսաբուծարան կհիմնվի: Կոկորդիլոսաբուծության ու համատեղ ժամանցի կենտրոնի ստեղծման ներդրումային ծրագրի մասին հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ըստ մարզպետի` Դաշտավանում արդեն վարձակալված է 15 հեկտար տարածք «Արմոտ» ՍՊԸ-ի կողմից, ով առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 միլիոն դոլարի ներդրում կկատարի, իսկ հետագա 5 տարվա ընթացքում ներդրումների ծավալը կհասնի 10 միլիոն դոլարի: Մարզպետը նշել է, որ Հայաստանում կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ հետաքրքրված ներդրողը Տանզանիայից է:
Ինչպես ԷկոԼուրին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից, բնապահպանական փորձաքննություն կոկորդիլոսաբուծարանի նախագիծը չի անցնելու, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում գործունեության նման տեսակ նախատեսված չէ:
Սեպտեմբեր 18, 2018 at 19:42
