

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը ս.թ. նոյեմբերի 9-ին համագործակցության հուշագիր են ստորագրել։
Հուշագրի համաձայն՝ WWF-Հայաստանը «Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում պարտավորվել է աջակցել տեսչական մարմնին՝ ցուցաբերելով նյութատեխնիկական աջակցություն, նաև կազմակերպել դասընթացներ և վարժանքներ, որոնք կնպաստեն տեսչական մարմնի Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքային բաժինների աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարելավմանը։
Տեսչական մարմինն իր հերթին պարբերաբար իրականացնելու է շրջայցեր՝ վերոհիշյալ տեսակի ապրելավայրերի պահպանության և որսագողության դեմ պայքարելու նպատակով:
Իսկ «Անդրսահմանային միացյալ քարտուղարության» ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին տրամադրվել է ամենագնաց ավտոմեքենա՝ պահպանվող տարածքներում համապատասխան մոնիթորինգ իրականացնելու համար։
Նոյեմբեր 12, 2018 at 16:47
