ԱրմԻնֆո
2011թ. Հայաստանի Սյունիքի մարզում կստեղծվի նոր` «Խուստուփ» արգելավայրը:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հայտնեց WWF-Հայաստանի ղեկավար Կարեն Մանվելյանը, Հայաստանի հարավում արգելավայրի շնորհիվ կստեղծվի պահպանվող տարածքների արդյունավետ ցանց: «Խուստուփը կմիավորի Շիկահողի արգելոցը Զանգեզուրի արգելավայրի հետ, ինչը հնարավորություն կստեղծի կենդանիների անարգել միգրացիայի համար»,- նշեց նա: Կ. Մանվելյանի խոսքերով` արգելավայրի տարածքը հազվադեպ հանդիպող այնպիսի տեսակների բնակավայր է, ինչպիսիք են Բնապահպանության համաշխարհային միության Կարմիր գրքում (IUCN) գրանցված Կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը եւ բեզոարյան այծը:
«Խուստուփ» արգելավայրը ստեղծվելու է UNDP-GEF ծրագրի շրջանակներում: WWF-ը հանդես է գալիս որպես համաֆինանսավորող կազմակերպություն: Նախագծի արժեքը 950 հազար դոլլար է: WWF-ի ֆինանսական ներդրումը կազմում է 500 հազար դոլլար:
Հունիս 16, 2010
