WWF-ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

WWF-ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՓԱԹԵԹ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

ԷկոԼուր

«Մենք անհանգստացած ենք «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ճակատագրով եւ արգելոցի վերաբերյալ առաջարկների փաթեթ ենք պատրաստվում ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը»,- «ԷկոԼուր»-ին հայտնեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը (WWF-Հայաստան): Նա նաեւ նշեց, որ մտադիր է խնդրի վերաբերյալ աշխատանքային հանդիպում ունենալ Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի եւ ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ լայնորեն քննարկվում են  «Խոսրովի անտառ» արգելոցի «Գիլան» արգելավայրում վերսկսված շիարարական աշխատանքները: Շինարարության մասին տեղեկությունը Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի կողմից ընդունվեց որպես S.O.S. ահազանգ եւ արդեն մի քանի օր է՝ քննարկվում է դաշինքի ցանցով:

Հունիս 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր