

ԷկոԼուր
Ապրիլի 10-ին Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում Աղստև գետն ընկած եղնիկն ԱԻՆ աշխատակիցների կողմից անվնաս դուրս է բերվել և հանձնվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունը:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կենդանին բաց է թողնվել վայրի բնություն։
Ապրիլ 11, 2019 at 17:36