

ԷկոԼուր
«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացել է երկրորդ փոխանցումը, որը կազմել է 13 միլիոն 841 հազար դրամ: CNF-ի կողմից տրամադրվող օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները: Մինչ այս՝ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից պահպանվող լանդշաֆտին տրվել էր ֆինանսական աջակցություն 14 միլիոն 350 հազար դրամի չափով:
Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Հիշեցնենք, որ պահպանվող լանդշաֆտում այս տարի տեսախցիկներն արձանագրել էին կովկասյան ընձառյուծի տեղաշարժը, ինչը փաստում է կեցության համար պայմանների բարվոք լինելն ու պահպանության արդյունավետությունը:
Այս մասին հայտնում է Կովկասի բնության հիմնադրամը:
Օգոստոս 01, 2019 at 19:25
