

ԷկոԼուր
Հայաստանի երեք՝ Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում կենդանիների համար ստեղծվել են անվտանգ էկոլոգիական միջանցքներ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի արդյունքում:
WWF-Հայաստանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հինգ տարի տևած ծրագրի նպատակն է նպաստել կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները:
Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տևողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։
էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝
•գյուղտեխնիկայի, շինարարական և ուղևորներ փոխադրող մեքենաների տրամադրում Արենիում և Սիսիանում,
•արևային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր տնային տնտեսությանը Արտավանում,
•բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,
•մակատեղիների և հովվի տնակի կառուցում Հորսում։
Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով:
Դեկտեմբեր 23, 2019 at 17:13
