

ԷկոԼուր
2020 թ․ ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Արարտի մարզի ջրային տարածքներում իրականացրած ստուգայցերի արդյունքում տասնյակից ավելի կախովի ցանցեր («էկրաններ») են հայտնաբերել և առգրավել։ Տեսչության հաղորդագրության համաձայն՝ ստուգայցերը կատարվել են, մասնավորապես, Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։
Դնովի ցանցեր կիրառած ձկնորսների հետ տարվել են բացատրական աշխատանքներ, տրվել նախազգուշացումներ։ Ստուգայցերը կրելու են պարբերական բնույթ:
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Ապրիլ 20, 2020 at 13:05