

էկոԼուր
2020 թ․ ապրիլի 22-ին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արմավիրի մարզում ձկնագողության երկու դեպք է հայտնաբերել։
«Ստուգայցեր են իրականացվել Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի, Արարատի մարզի Զովաշենի ջրամբարի և Արմավիրի մարզի ջրային տարածքներում։
Արմավիրի մարզում արձանագրված ձկնագողության երկու դեպքով առգրավվել են 850 մետր ձկնորսական դնովի ցանցեր՝ Երասխավան գյուղի հարակից լճերից՝ 600 մետր, Ջրառատ գյուղի հարակից լճերից՝ 250 մետր։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև մեկ ինքնաշեն փչովի ռետինե նավակ։ Իրավախախտները կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Ապրիլ 22, 2020 at 18:22
