Նելլի Միրզախանյան,«Սոսի» հեռուստատեսություն
Օգոստոսից ընդամենը 10-ը օր է անցել, մինչդեռ այդ ընթացքում ավելի շատ հրդեհ է գրանցվել, քան անցած վեց ամսում։ Առաջին կիսամյակում 25, անցած 10-ը օրում՝ 29։ «Հիմնական պատճառը եղանակն է ու մարդկային գործոնը»,- ասում են մարզային հրդեհային տեսչությունում։ Այս օրերին հիմնականում կրակի ճարակ են դառնում խոտածածկ, թփուտներ ու անտառածածկ տարածքներ։
Հրդեհային տեսչության հաշվարկներով տարածաշրջաններին օրական բաժին է ընկնում երեքուկես հրդեհ։ Բռնկման տարածված եղանակը տարվա այս ժամանակահատվածում այգիների մաքրման աշխատանքներներն են ու չմարած ծխախոտը։ Տեսչությունը անցած 6 ամիսներին վարչական տուգանքի է ենթարկել 20 քաղաքացիների՝ գանձելով 850 հազար դրամ։ Հարկ եղած դեպքում նաև քրեական գործ կարող են հարուցել։ Սակայն դիտավորյալ հրդեհի դեպք մինչ օրս չեն արձանագրել։
Քրեական գործ հարուցելու խնդիր էլ դեռ չի ծագել։ Մարզի տարածաշրջաններից հրդեհներով աչքի չի ընկել Սիսիանը։ Ավագ տեսուչ Միշա Խաչատրյանի խոսքերով բարձր գոտում խոտհունձի աշխատանքերը դեռ չեն ավարտվել։ Այնպես որ,չի բացառվում,որ հրդեհների թիվը ավելանա։
Օգոստոս 13, 2010
