ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ «ԿՃԱՆԱՊԱՐՀԻ» ԲՆՈՒԹՅՈՒՆ

Արմենպրես

Երեւանի կենդանաբանական այգին աշնանը երկու սպիտակագլուխ անգղ բաց կթողնի բնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց այգու տնօրեն Սահակ Աբովյանը, այս թռչունները զգալիորեն բազմացել են կենդանաբանական այգում: Նրանց բաց թողնելով` կարելի կլինի պարզել` անազատ պայմաններում բազմացած անգղը բնության մեջ կկարողանա՞ գոյատեւել, թե՞ ոչ:
 
«Այս թռչունները դժվար են հարմարվում նոր տեղանքին, սակայն եթե հարմարվեն, բազմացման դեպքում կրկին բաց կթողնենք»,- ասաց Ս. Աբովյանը` նշելով, որ անգղների ոտքին հատուկ օղակներ կհագցվեն, եւ մասնագետները այս կերպ կհետեւեն թռչուններին: Տնօրենի տեղեկացմամբ` այս թռչնատեսակը անհետացողներից է, հաշվառվում է եւ կենդանական աշխարհում մեծ ներդրում ու հաջողություն կլինի, եթե նրանք բազմանան:

Ըստ Ս. Աբովյանի` սպիտակագլուխ անգղները համարվում են բնության սանիտարներ: «Մենք հետագայում եւս կփորձենք անհետացող տեսակները բազմացնել եւ բաց թողնել բնություն»,- ասաց Ս. Աբովյանը` նշելով, որ սա իրենց առաջին նման փորձն է: Տնօրենի խոսքով` ցանկալի կլինի, որ հաջորդ անգամ այգուց մուֆլոն ճանապարհեն բնություն:

Օգոստոս 19, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր