

ԷկոԼուր
Որսաշրջանը դեռ չի սկսվել, բայց ավարն արդեն կա: Խիզախ որսորդներն արդեն ցուցադրում են սպանված թռչուններին: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստների կողմից սույն թվականի օգոստոսի 22-ին արված լուսանկարներում երեւում են ոչ միայն որսորդները` արնաթաթախ թռչունները ձեռքներին, այլեւ նրանց մեքենայի համարը` 036 SU 64, որով նրանք ճամփորդում են Արայի լեռան տարածքով:
Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով լորու եւ կաքավի որսաշրջանը բացվում է միայն օգոստոսի 28-ին` այսինքն ֆոտորեպորտաժից 6 օր հետո:
Չսահմանված ժամկետներում եւ չսահմանված վայրերում որսի արգելքը կարգավորվում է «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով:
Օգոստոս 23, 2010
