

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2021թ. փետրվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 46 դեպք: Արդյունքում 24 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 26 միլիոն 461 հազար 532 դրամի չափով վնաս։ 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված թվով 10 դեպքով նշանակվել է 1 միլիոն 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 2 գործ՝ ընդհանուր 293 հազար դրամի չափով։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 610 հազար դրամ գումար:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 23 դեպք: 23-ի առնչությամբ հաշվարկվել է 26 միլիոն 211 հազար 532 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված թվով 6 դեպքով նշանակվել է 700 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Վայոց ձոր՝ արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք (1 թեղի, 1 հացենի, 1 ուռենի), որոնց վերաբերյալ հաշվարկվել է 27 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Լոռի՝ արձանագրվել է ապօրինի ծառահատման 4 դեպք (7 ցցաչոր սոճենի, 20 հացենի, 2 բոխի), որոնց վերաբերյալ հաշվարկվել է 594 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արձանագրվել է ապօրինի ծառահատման 1 դեպք (13 բոխի, 20 կաղնի, 6 հաճարենի), որի վերաբերյալ հաշվարկվել է 4 միլիոն 750 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպք (0,9 խմ վառելափայտ), որի վերաբերյալ հաշվարկվել է 32 հազար 400 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100 հազարական դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման և ապօրինի ծառահատման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Տավուշ՝ արձանագրվել է ապօրինի ծառահատման 8 դեպք (18 բոխի, 4 հացենի, 1 կաղնի, 124 հաճարենի, 4 լորենի, 3 թեղի, 6 սալորենի), որոնց վերաբերյալ հաշվարկվել է 17 միլիոն 434 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արձանագրվել է փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպք (4,27 խմ կողահատ տախտակ, 5,382 վառելափայտ, 0,5 թափուկ փայտանյութ), որոնց վերաբերյալ հաշվարկվել է 669 հազար 632 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արձանագրվել է ապօրինի փայտամշակման 2 դեպք արտադրամասում (20,75 կողահատ տախտակ, 14,0 վառելափայտ), որոնց վերաբերյալ հաշվարկվել է 2 միլիոն 703 հազար 500 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքի վերաբերյալ նշանակվել է 100 հազարական դրամի չափով վարչական տուգանք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Իրականացվել է թվով 1 ստուգում։
Արարատ` «Մակ Ֆիշ» ՍՊ ընկերությունում իրականացվում է ստուգում, որն ընթացքի մեջ է:
Արձանագրվել է 1 դեպք, որի առնչությամբ հաշվարկվել է 250 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Տավուշ՝ արձանագրվել է քարե ապօրինի շինության 1 դեպք (50 ք/մ), որի վերաբերյալ հաշվարկվել է 250 հազար դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Ընդերքի պահպանության ոլորտ
Իրականացվել է թվով 2 ստուգում:
Լոռի՝ «ՎԱՌՄԱՇ» ՍՊ ընկերությունում իրականացվում է ստուգում, որն ընթացքի մեջ է: Երևան` «Հազրավարդ» ԱԿ-ում իրականացվում է ստուգում, որն ընթացքի մեջ է:
Պետական փորձաքննություններ
Նախկինում իրականացված թվով 1 ստուգմամբ նշանակվել է 350 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Շիրակ՝ նախկինում «Վարդ աղբյուր» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 350 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Արձանագրվել է 19 դեպք։ 1 դեպքով նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված թվով 3 դեպքով նշանակվել է 150 հազար դրամի չափով վարչական տուգանք։
Արարատ՝ արձանագրվել է 2020թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 1 դեպք, որի վերաբերյալ նշանակվել է 50 հազար դրամի չափով վարչական տուգանք:
Արձանագրվել է 2020թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 1 դեպք, որն ընթացքի մեջ է։
Արագածոտն՝ նախկինում արձանագրված սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու 3 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50 հազարական դրամի չափով վարչական տուգանք:
Արմավիր՝ արձանագրվել է 2020թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 5 դեպք, որոնք ընթացքի մեջ են։
Երևան՝ արձանագրվել է 2020թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 9 դեպք, որոնք ընթացքի մեջ են։
Գեղարքունիք՝ արձանագրվել է 2020թ. 4-րդ եռամսյակի բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու 3 դեպք, որոնք ընթացքի մեջ են։
Մարտ 16, 2021 at 14:51