Սիգի պաշարների նվազմանը զուգահեռ մեկնարկում է սիգի արդյունագործական որսի ծրագրի երկրորդ փուլը

Սիգի պաշարների նվազմանը զուգահեռ մեկնարկում է սիգի  արդյունագործական որսի ծրագրի երկրորդ փուլը

Մարտի 25-ից պաշտոնապես մեկնարկում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի ծրագրի երկրորդ փուլը: Նշենք, որ մինչ այդ էլ սիգի որսը շարունակվում էր, թեկուզև ապօրինի, և Երևանի շուկաներում անարգել վաճառվում է սիգը:

Ինչպես հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որս իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:

2021թ. համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակ է սահմանվել 250 տոննան: Ձկների քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, իսկ որսը պետք է իրականացվի 40մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով: 

Հիշեցնենք, որ, ըստ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հաշվարկների, 2018 թ-ին Սևանա լճում սիգի արդունագործական պաշարը կազմել է 740 տ, 2019թ-ին՝ 660 տոննա, իսկ 2020թ-ին՝ 586 տոննա: Հաշվարկները գիտական կենտրոնն իրականացրել է Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:

Մարտ 25, 2021 at 15:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր