«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 24-ին, ժամը 11։01-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և Գոշ գյուղի 3 բնակիչ․ աշխատանքներին ներգրավվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1 միավոր օժանդակ տեխնիկա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։38-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել են մոտ 20 հա խոտածածկույթ և 5000 քմ անտառածածկ տարածք։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Նոյեմբեր 24, 2021 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր