Նոյեմբերի 14-ին «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Ծառատունկի համար կտրամադրվի 10 հազար տնկի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
«Աշնանային ծառատունկի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության կողմից
իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ծառատունկին կարող են մասնակցել մասնավոր հատվածի տարբեր կազմակերպություններ, որոնց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կտրամադրվեն անվճար տնկիներ և կնախանշվեն այն տարածքները, որտեղ իրականացվելու է համապետական ծառատունկը:
Հոկտեմբեր 25, 2021 at 15:54