Ովքե՞ր կօգտվեն թափուկ վառելափայտից. լրացվել է բնակավայրերի ցանկը

Ովքե՞ր կօգտվեն թափուկ վառելափայտից. լրացվել է բնակավայրերի ցանկը

Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների համատեղ հրամանով լրացվել է ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռքբերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարևանությամբ գտնվող համայնքների/բնակավայրերի ցանկը։ 

Ըստ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ թափուկ վառելափայտն անվճար տրամադրվում է հրամանով սահմանված բոլոր բնակավայրերի բնակիչներին, եթե մոտակա անտառհատվածներում առկա է բավարար քանակությամբ թափուկ վառելափայտ։ Ցանկում նշված 8 ՝ Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Արագածոտնու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերի անտառամերձ համայնքների/բնակավայրերի բնակիչներին թույլատրվում է սահմանված կարգով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսության մասնաճյուղերից և ազգային պարկերից  մթերել և անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ։

Թափուկ վառելափայտի տրամադրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում՝ կախված թափուկի առկայությունից։ Թափուկի դուրս բերումն «Անտառտնտեսություն» մասնաճյուղերից իրականացվում է այն անձի կողմից, ում տրամադրվել է թափուկի օգտագործման տոմսը։
 
Նախարարությունն իր հաղորդագրության մեջ նաև կոչ է անում բնակիչներին զերծ մնալ ապօրինի ծառահատումներից և անօրինական ծագման վառելափայտի ձեռքբերումից:

Հոկտեմբեր 18, 2021 at 13:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր