Հայաստանը նոր բնության հուշարձան ունի

Հայաստանը նոր բնության հուշարձան ունի

Հայաստանի բնության հուշարձաններ ցանկը համալրվել է նոր բնության հուշարձանով: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության առաջարկությամբ գործադիրը լրացում է կատարել 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ՝ բնության հուշարձանների ցանկում ներառելով Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը:

«Հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն' 3530 մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300 մ տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ: Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Նրա հարավ-արևմտյան հիմքից հոսում է 21 կմ երկարությամբ տրախիանդեզիտային կազմի լավային հոսք, որը այլ հոսքերի հետ միասին, առաջացնում է ուսուցողական շերտագրական միավոր: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր,- նշված է որոշման հիմնավորման մեջ:

Դեկտեմբեր 08, 2021 at 17:46


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր