Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս

Շրջակա միջավայրին հասցվել է ավելի քան 9 միլիոն դրամի վնաս
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) կողմից 2022թ. մայիսի 10-20-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 36 դեպք, որից 18 դեպքով հաշվարկվել է 9.351.806 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 280.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Նախկինում արձանագրված 28 դեպքով հաշվարկվել է 101.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.630.000 դրամի չափով վարչական տուգանք:
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 20 դեպք, որից 16-ով հաշվարկվել է 9.340.600 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 200.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 3 դեպքով նշանակվել է 300.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 1 դեպք: Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 1.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 150.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
 
Արձանագրվել է 10 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 11.206 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 100.000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 20-ով նշանակվել 1.000.000 դրամի չափով վարչական տուգանք։
 
Ընդերքի պահպանության ոլորտ
 
Արձանագրվել է 1 դեպք:
 
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
 
Արձանագրվել է 4 դեպք, որից 1-ով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել
 
Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 9 գործ (ընդհանուր՝ 1.196.300 դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.563.442 դրամ:
 
Ստուգումների վերաբերյալ
 
Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 9 հանձնարարագիր, որից` մեկական՝ թափոնի տեղադրման, փոխադրման ու վնասազերծման, շինարարության, արտադրության, ՓՀԷԿ-ի, գյուղատնտեսություն, ջրի հավաքման, մշակման ու բաշխման, ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի տրամադրման ծառայությունների վերաբերյալ, և երկու դեպք կապված է եղել ընդերքօգտագործման ոլորտի հետ:
 
Նախկինում իրականացված 6 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 1.010.000 դրամի չափով, նաև հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 1.050.447 դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

Մայիս 31, 2022 at 13:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր