

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։ Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։
Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից հարուցվել են վարչական վարույթներ։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Հունիս 03, 2022 at 14:05