Ինչպես չեխ բնապահպանները թունավորումից փրկեցին Եվրոպական գետնասկյուռին

Ինչպես չեխ բնապահպանները թունավորումից փրկեցին Եվրոպական գետնասկյուռին

Եվրոպական գետնասկյուռի պահպանման տարածքներից է Միրոսլավի մոտակայքում գտնվող «Եվրոպական գետնասկյուռի տարածքը»: Վայրը նաև ծառայում է որպես փոքր ինքնաթիռների օդանավակայան, որը չի խոչընդոտում գետնասկյուռի կենսապայմաններին: «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում հայ մասնագետները 2022թ. մայիսին այցելեցին «Եվրոպական գետնասկյուռի տարածք»՝ ծանոթանալու գետնասկյուռի պահպանության չեխական փորձին:

Չեխիայում Եվրոպական գետնասկյուռը պաշտպանվում է ազգային և եվրոպական օրենսդրությամբ։ Այս կենդանատեսակի համար Չեխիայում գործողությունների ծրագիր է մշակվել դրա անհետացումը կանխելու նպատակով։

Հետևում ենք գետնասկյուռերի տեղաշարժին

«Եվրոպական գետնասկյուռի տարածքի» կենդանաբան Ռոման Զաիկցեկը նշեց, որ Չեխայում օրենքով արգելվում է որևէ տարածքում շինարարություն սկսել, եթե այնտեղ բնակվում և բնադրում են գետնասկյուռերը: Դա իր հերթին որոշ գործարարների կողմից գետնասկյուռերին թունավորելու դեպքերի պատճառ էր դարձել: Չեխ բնապահպանները ստիպված դիմել էին խորամանկության՝ հեռուստատեսությամբ հայտարարելով, որ գետնասկյուռների բնակության բոլոր տարածքներում տեսանկարահանում է իրականացվում:

Գետնասկյուռին պահպանելով՝ պահպանվում են նաև այլ տեսակներ: Այս կապակցությամբ Ռոման Զաիկցեկը ասաց. «Անգամ ամենից փոքր կենդանատեսակն իր ուրույն դերն ունի թե ամբողջ ֆաունայում, թե սննդային շղթայում: Եթե գետնասկյուռերը չլինեն, կվերանա այն տեսակը, որն ուտում է իրենց արտաթորանքը: Գետնասկյուռերը սննդային շղթայի մի մասն են: Իրենք իրենց հերթին սնվում են խոտով, մրջյուններով, անգամ՝ թռչունների ձագերով»,- ասաց Ռոման Զաիկցեկը:

Կենդանաբաններն ուսումնասիրում են, թե արդյոք ամեն ինչ կարգին է գետնասկյուռերի վերարտադրողական համակարգի հետ

Եվրոպական գետնասկյուռը փոքրամարմին է։ Մարմնի երկարությունը 186-235 մմ է, իսկ պոչը՝ 40-67 մմ։ Կողային հատվածներն ու որովայնը բաց գույն է, դեղնավուն, թաթերն ավելի մուգ են, քան կողքերը։ Աչքերի շուրջ բաց դեղնավուն երանգի շրջանակ կա։

Եվրոպական գետնասկյուռների թշնամիները բոլոր ցերեկային գիշատիչ թռչուններն են:

Հղիությունը տևում է 25-28 օր, յուրաքանչյուր անգամ ունենալով 3-9, առավել հաճախ՝ 5-8 ձագ։ Ձմեռային քուն են մտնում։ Գարնանային արթնացումն սկսում է մարտի վերջից մինչև ապրիլ։ Ձմեռային քնի նորմալ ժամանակն օգոստոսից սեպտեմբերն է։ Վարում է ցերեկային կենսակերպ:



Հուլիս 26, 2022 at 18:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր