

Հուլիսի 28-ին Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները Լոռիում անգղ են նկատել, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:
Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է և գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։ Հուլիսի 29-ին՝ ժամը 00։15-ի դրությամբ, փրկարարներն անգղին հանձնել են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներին։
Սիտակագլուխ անգղը (Gyps fulvus) սակավաթիվ, վտանգված տեսակ է: Տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների Կարմիր գրքում, ինչպես նաև ընդգրկված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով:
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
Հուլիս 29, 2022 at 15:21