335 հազար եվրո «Զանգեզուր», «Խոսրովի անտառ», «Դիլիջան» և «Արփի լիճ» ԲՀՊՏ-ներին՝ CNF-ի կողմից

335 հազար եվրո «Զանգեզուր», «Խոսրովի անտառ», «Դիլիջան» և «Արփի լիճ» ԲՀՊՏ-ներին՝ CNF-ի կողմից
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող 4 ՊՈԱԿ-ներ Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել են 2022թ. ֆինանսական տարվա համար նախատեսված գումարային երկրորդ փոխանցումները՝ 335 հազար եվրոյի չափով։ Այս մասին տեղեկացնում են Կովկասի բնության հիմնադրամից:
 
«Նշված գումարից 142,5 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 80 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 82,5 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 30 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։ 2022թ. տարեսկզբին CNF-ի կողմից նշված 4 ՊՈԱԿ-ներին փոխանցվել էին առաջին գումարային հատկացումները՝ ավելի քան 350 հազար եվրո։ Նշենք, որ հատկացված գումարներով պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը,որոնք ապահովում են կառույցների արդյունավետ աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օգոստոս 04, 2022 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր