«Խոսրովի անտառ» պետական արգելոցն ու «Դիլիջան» ազգային պարկը հայտնվել են Forbes ամսագրի կողմից հրապարակված եվրասիական Կովկասի հինգ հիասքանչ բնական հրաշալիքների մասին հոդվածում: Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Հոդվածում խորհուրդ է տրվում այցելել նշված տարածքները:
«Ամսագրում նշված է, որ այս եզակի տարածաշրջանը հարուստ հնարավորություններ ունի էկոտուրիզմի և բացօթյա արկածների զարգացման համար։ Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը»,- նշված է հաղղորդագրության մեջ։
Օգոստոս 03, 2022 at 10:38