Հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը

Հոկտեմբերի 4-ին նշվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը

Հոկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհը տոնում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը: Հոկտեմբերի 4-ը որպես կենդանիների պաշտպանության օր հռչակվել է 1931թ. Ֆլորենցիայում՝ բնության պահպանության շարժման կողմնակիցների կողմից կազմակերպված միջազգային համագումարի ժամանակ: Այն նպատակ ունի մարդկության ուշադրությունը հրավիրել մոլորակի մնացած «բնակիչների» խնդիրների վրա:

Հոկտեմբերի 4-ն ընտրվել է այն պատճառով, որ այդ օրը հայտնի է որպես Ֆրանցիսկ Ասսիզեցու հիշատկման տոն, ով համարվում է կենդանիների հովանավոր սուրբը։ Աշխարհի բազմաթիվ երկրների՝ կենդանապաշտպան կառույցներն ամեն տարի այս օրը կազմակերպում են տարաբնույթ հանրային միջոցառումներ և ակցիաներ՝ ի պաշտպանություն կենդանիների իրավունքների։ Կենդանիների իրավունքների պաշտպանության բարձրաձայնումը նպատակ ունի բարձրացնել հասարակության գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանության և կենդանիների պաշտպանության հարցում:

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների համաձայն՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ, իսկ բուսական ու կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը մոտ ապագայում կդադարի գոյություն ունենալ: 

Վերջին տարիներին Կենդանիների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվում աշխարհի ավելի քան 60 երկրներում։

Հոկտեմբեր 04, 2022 at 14:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր