

ԷկոԼուր
Հոկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, Կոմիտասի արձանի մոտից կմեկնարկի հեծանվարշավ` նվիրված Եվրոթռչնադիտարկմանը: Դիտարկմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Միջոցառման նպատակն է, որպեսզի միեւնույն օրը ամբողջ Եվրոպայի կամավոր մասնակիցները հաշվեն, թե իրենց ճանապարհին որքան թռչուն են տեսել, որտեղ եւ ինչ տեսակի, եթե հնարավոր է տեսակը որոշել: Տվյալներն ուղարկվում են Bird Life International միջազգային կազմակերպության մոտակա գրասենյակ, որի ներկայացուցիչը Հայաստանում «Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն»-ն է:
Հոկտեմբեր 01, 2010
