

Արմենպրես
Համաշխարհային օվկիանոսի ավելի քան 250 հազար բնակիչներ են գրանցվել ծովային կյանքի առաջին գլոբալ հաշվեգրման ցուցակում: 2000 թվականին մեկնարկած նախագծին՝ 650 միլիոն դոլար արժողությամբ, մասնակցել Է ավելի քան 2,7 հազար մասնագետ 80 երկրներից: Ինչպես այսօր հաղորդել Է Բի բի սին, ընդհանուր առմամբ նրանք ծովում անցկացրել են 9 հազար օր եւ մասնակցել են 540 գիտարշավների: Գիտնականներին հաջողվել Է նույնականացնել շուրջ 6 հազար նոր ծովային տեսակներ, որոնցից 1,2 հազարը տակավին նկարագրված չեն եղել:
«21-րդ դարի այս համատեղ միջազգային հետազոտությունն առաջին անգամ դասակարգել Է ինչպես մեզ արդեն հայտնի, այնպես Էլ մյուս՝ անհայտ, չհետազոտված օվկիանոսի բնակիչներին»,- Լոնդոնում հայտարարել Է «Հաշվեգրման կոմիտեի» նախագահ Իեն Փոյները:
Հոկտեմբեր 06, 2010
