ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ. ԴԱ ԽՈՐԹ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ. ԴԱ ԽՈՐԹ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

News.am

Հայաստանում կենդանիները պաշտպանված չեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ Օվսաննա Հովսեփյանը։  Նրա խոսքով, այսօր կենդանիների իրավունքներն ու խնդիրները շատ քիչ մարդկանց է հուզում։

«Կենդանիների պաշտպանությունը, որպես հասկացություն, խորթ է մեր երկրին:  Պարտադիր չի, որ բարի լինես, որ  պաշտպանես կենդանիներին»,-նշեց ակտիվիստը:

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը կարեւորում է կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունումը։

Հայաստանում կենդանիների պաշտպանությամբ զբաղվող միակ պետական մարմինը Կենսառեսուրսների կառավարման գործակալությունն է, սակայն նրա պարտականությունները սահմանափակվում է միայն վայրի կենդանիներին կարմիր գրքի մեջ մտցնելով ու որսի համար թույլտվություն տալով։

Հոկտեմբեր 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր