Օգոստոսի 20-ից Հայաստանում կմեկնարկի սիրողական որսաշրջանը։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2023-2024 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։
Ըստ այդմ, որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի, շնագայլի և աղվեսի անսահմանափակ որս: Որսի օրեր են սահմանվել հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով հաստատված տոները և հիշատակի օրերը։
Լոր կարելի է որսալ 2023 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 29-ը։ Որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 109350 հատ է։ Յուրաքանչյուր որսորդ 10 հատից ոչ ավելի որս կարող է անել օրվա ընթացքում։
Քարակաքավ կարելի է որսալ 2023 թվականի նոյեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Որսի ենթակա ընդհանուր քանակությունը 18460 հատ է, յուրաքանչյուր որսորդ 3 հատից ավելի չի կարող որսալ օրվա ընթացքում։
Անտառային աղավնու որսը կտևի 2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև նոյեմբերի 12-ը։ Որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1400 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավելի կարող է որսալ օրվա ընթացքում։
Կռնչան բադի որսը 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ավելի չի կարող որսալ օրվա ընթացքում։
Սուլող մրտիմնի որսը 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ն է։ որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 5600 հատ։ Յուրաքանչյուր որսորդ 1 հատից ոչ ավելի կարող է որսալ օրվա ընթացքում։
Սև փարփարի որսը 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 30000 հատ։ Յուրաքանչյուր որսորդ կարող է օրվա ընթացքում 2 հատ որսալ։
Եղեգնահավի որսը 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 11000 հատ, յուրաքանչյուր որսորդ 2 հատից ոչ ավելի կարող է որսալ օրվա ընթացքում։
Մորակտցարի որսը 2023 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 8000 հատ։ Յուրաքանչյուր որսորդ 2 հատից ոչ ավելի որսալու իրավունք ունի օրվա ընթացքում։
Նապաստակի որսը 2023 թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 17-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 485 հատ, յուրաքանչյուր որսորդ կարող է որսալ օրվա ընթացքում 1 հատ։
Փորսուղի որսը 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 29-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 115 հատ։ Յուրաքանչյուր որսորդ կարող է օրվա ընթացքում որսալ 1 հատ։
Քարակզաքիսի որսը 2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2024 թվականի հունվարի 28-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 380 հատ։ Յուրաքանչյուր որսորդ 1 հատ կարող է որսալ օրվա ընթացքում։
Վայրի խոզի որսը 2023 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 24-ն է, որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 45 հատ։ Յուրաքանչյուր որսորդ 1 հատ կարող է որսալ օրվա ընթացքում։
Աղվեսի որսը 2023 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ն է։ Որսի ենթակա ընդհանուր քանակությունն անսահմանափակ է։
Լուսանկարները վերցված են www.wikipedia.org կայքից:
Օգոստոս 18, 2023 at 19:12