Համայնքի այլընտրանքային զարգացում զբոսաշրջության միջոցով. Ելփինում բացվել է «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահ

Համայնքի այլընտրանքային զարգացում զբոսաշրջության միջոցով. Ելփինում բացվել է «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահ

Սույն թվականի օգոստոսի 16-ին «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ Վայոց  ձորի մարզի Ելփին բնակավայրում բացվեց «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահը։ Այն կառուցվել է «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից:

Բացման արարողության ժամանակ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց գյուղական բնակավայրերում նման նախաձեռնությունների իրականացումը, ինչը կխթանի զբոսաշրջության զարգացմանը և կապահովի տնտեսվարողների գործունեության ընդլայնում: 

Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը նշեց. «Այս վայրը շուտով բազում զբոսաշրջային հոսքեր կունենա և է՛լ ավելի ճանաչելի կդարձնի թե' Ելփին բնակավայրը, թե' «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվի արտադրանքը»։

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համակարգողը «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից՝ Ալլա Ղազարյանը, նշեց, որ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին տրամադրած աջակցությունը՝ «ԱրտՉիզ» պանրի համտեսի սրահի կառուցման համար նպատակ ունի նպաստել եկամուտներ ձևավորելուն՝ զբոսաշրջությանը, հյուրընկալությանը և այլ ոլորտներին մատակարարում ապահովելով։

Լուսանկարները՝ Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի

«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրն իրականացվում է «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի» կողմից (WWF-Հայաստան) «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ համատեղ՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ։ 

Օգոստոս 23, 2023 at 17:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր