ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023թ. սեպտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք:
Մասնավորապես՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացված 98 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 68 հաշվարկ՝ 223.180.870 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 46 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Ստացված թվով 11 գրավոր տեղեկատվության հիման հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Ստացված 55 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 4.111.471 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 53 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտ
Ստացված 8 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 957.420 ՀՀ դրամի չափով։ Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։ Հարուցվել է 12 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Պետական փորձաքննություններ
Կայացվել է տույժ նշանակելու մասին 3 որոշում և նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Ստուգում
ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 16 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 5 հաշվարկ՝ 10.473.169 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել 2.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝ մեկական պետական փորձաքննության և ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության, երկուական՝ մթնոլորտային օդի պահպանության և ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտներով։
Գործողության կասեցում
Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 և առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության 1 սուբյեկտների գործողություններ։ ՀՀ Արդարադատության նաախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1,761 ,120 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 13,673,948.50 ՀՀ դրամ գումար:
Հոկտեմբեր 10, 2023 at 11:33