ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ամփոփել է 2023թ. կենսաբազմազանության ոլորտում իրականացված գործունեության տարեկան հաշվետվությունը: Ըստ հաղոդրագրության՝ նախորդ տարի իրականացվել է 6 ստուգում՝ 5-ն անտառային տնտեսության, 1-ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքների ոլորտներում:
Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 1024 իրավախախտման դեպք, նշանակվել 250 վարչական տույժ և 24 միլիոն 120 հազար դրամ տուգանք:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բացահայտվել է 14.374 ապօրինի հատված ծառ, 2.248 խմ ապօրինի փայտանյութի տեղափոխում: Շրջակա միջավայրին պատճառվել է 1 միլիարդ 273 միլիոն 384 հազար 433 դրամ վնաս: 2023թ. իրականացվել է 119 վայրի կենդանու ապօրինի որս, 21 վայրի կենդանու պահման կանոնների խախտում, մասնավորապես՝ 1 վագր, 9 արջ, 5 կապիկ, 6 միջերկրածովյան կրիա: Առգրավվել է 8 զենք:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացված համատեղ միջոցառումների շրջանակում առգրավվել է 2.433 կգ սիգ տեսակի ձուկ, 3 լողամիջոց, 227 ձկնորսական ցանց, 23 խեցգետնորսիչ, hարուցվել է 5 քրեական գործ:
Փետրվար 06, 2024 at 17:05