

Մեկնարկել է «Տարվա թռչուն-2025» մրցույթի քվեարկության երկրորդ փուլը: Մրցույթն իրականացնում է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը:
Առաջադրվել են 36 թռչնատեսակ և նախընտրելի թռչնատեսակի օգտին քվեարկել հնարավոր է հետևյալ հղմամբ: Այս փուլում 5 առավելագույն ձայներ հավաքած թռչունները կանցնեն մրցույթի հաջորդ փուլ:
Նշենք, որ արդեն 5 տարի անընդմեջ NABU-ի հայաստանյան մասնաճյուղն իրականացնում է «Տարվա թռչուն» արշավը Հայաստանում։ Այն նպատակ ունի հասարակության լայն շերտերի ուշադրությունը հրավիրել ընտրված թռչնատեսակի և նրա կենսամիջավայրերի պահպանության կարևորության վրա:
Հոկտեմբեր 14, 2024 at 09:45