2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)

2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։  65 ձայնով Հայաստանն ընտրվել է COP17-ի հյուրընկալող երկիր հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող COP16-ի ժամանակ։ COP17-ը կայանալու է Երևանում։ COP16-ին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը՝ նպաստելու մարդկության դեմ ծառացած ներկա բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը», - նշում է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը։

«Ընտրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև էր։ Հայաստանը հաղթեց 123-ից 65 ձայնով գաղտնի քվեարկությամբ։ Կենսաբազմազանության կոնվենցիայի պատմության մեջ սա առաջին դեպքն էր, երբ COP հյուրընկալող երկիրն ընտրվել է քվեարկության արդյունքում», - նշում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։

ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիան միջազգային իրավաբանորեն պարտադիր պայմանագիր է, որն անդրադառնում է կենսաբազմազանությանը բոլոր մակարդակներում՝ էկոհամակարգի, տեսակների և գենետիկական ռեսուրսների: Կոնվենցիայի կողմերի հանդիպումն անցկացվում է երկու տարին մեկ։



Նոյեմբեր 04, 2024 at 15:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր